Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

29 մայիս 2018 11:07

«Ժամանակ». Ռուսահայ օլիգարխիան սարսափած է ՌԴ իշխանությունների զայրույթից,նույնիսկ չի համարձակվում վերադառնալ Ռուսաստան

«Ժամանակ». Ռուսահայ օլիգարխիան սարսափած է ՌԴ իշխանությունների զայրույթից,նույնիսկ չի համարձակվում վերադառնալ Ռուսաստան«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսահայ օլիգարխիան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է:
Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանը իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց իշխանության խնդիր լուծվի: Մինչդեռ հիմա Ռուսաստանի իշխանությունները համոզվել են, որ այդ մարդիկ ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների վրա:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ օլիգարխների մի մասն այնքան է սարսափած Ռուսաստանի իշխանությունների զայրույթից, որ նույնիսկ չի համարձակվում վերադառնալ Ռուսաստան՝ դառնալով քաղաքական վտարանդի»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր