Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

29 մայիս 2018 16:35

Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը լքեցին ՀՀԿ խմբակցությունը. հաջորդն ո՞վ է. Տեսանյութ

Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը լքեցին ՀՀԿ խմբակցությունը. հաջորդն ո՞վ է. ՏեսանյութՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը.: Նա ԱԺ-ում կլինի անկախ պատգամավորի կարգավիճակով:
Այս առնչությամբ Hayacq.com-ի հետ զրույցում պատգամավորը մասնավորապես ասաց. «Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եւ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»:
Նշենք որ այսօր ՀՀԿ խմբակցությունը եւ կուսակցությունը լքել է նաև պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր