Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 մայիս 2018 11:00

Շարմազանովը պատասխանեց Էլթոն Ջոնին. «ԼՀԲՏ–ի հարցում կոմպրոմիս չկա»

Շարմազանովը պատասխանեց Էլթոն Ջոնին. «ԼՀԲՏ–ի հարցում կոմպրոմիս չկա»Սեռական փոքրամասնությունների քարոզչությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Այս մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, լրագրողներին է ասել խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` երգերի ու երաժշտության մասին խոսելը մի բան է, բոլորովին այլ բան` ԼՀԲՏ քարոզչության մասին խոսելը։
«Ես պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որը պահպանում է քրիստոնեական և ազգային արժեքները։ Եվ այստեղ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու համասեռամոլների պաշտպան, ես դեմ կլինեմ»։ Կարծում եմ, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, որպեսզի նոր արժեքներ հորինենք, որոնց համաձայն պետք է ապրենք։ Ուստի մեր կարծիքն ուղղված չէ կոնկրետ ինչ-որ մեկի դեմ։ Հայաստանում Էլթոն Ջոնը մի քանի հայտարարություններ է արել։ Այդ թվում` հիվանդ երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին, մենք դա ողջունում ենք։ Բայց ԼՀԲՏ-ի հարցում մեզ համար փոխզիջումներ չկան», - ասել է Շարմազանովը։
Նրան հարցրին, թե ինչպիսի ճակատագիր է տեսնում Հայաստանում բնակվող ԼՀԲՏ ներկայացուցիչների համար և համաձա՞յն է արդյոք, որ նրանք գոյություն ունենան։ Շարմազանովը զարմացավ։
«Ի՞նչ եք ասում… Ես, ինչ է, ֆաշի՞ստ եմ։ Նրանք բոլորի պես ապրելու իրավունք ունեն։ Ես նրանց դեմ չեմ, այլ դեմ եմ ԼՀԲՏ քարոզչությանը», - հավելել է Շարմազանովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր