Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

29 հուն 2019 13:37

ՌԴ-ում շատ հավասար և հանգիստ մոտեցում կա ԼԳԲՏ համայնքի նկատմամբ.Էլթոն Ջոնը Պուտինին երկերեսանիության մեջ է մեղադրել

Ռուսաստանում շատ հավասար և հանգիստ մոտեցում կա ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Էլթոն Ջոնի մեղադրանքներին:
Պուտինի խոսքերով, Էլթոն Ջոնը հանճարեղ երգիչ է, սակայն մոլորվում է իր հայացքներում: ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզի արգելք կա:
«Եկեք մարդուն հնարավորություն տանք մեծանալ հետո որոշել, թե ով է ուզում դառնալ: Հանգիստ թողեք երեխաներին: Արդեն 5-6 սեռ են հորինել, ես արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ վերոնշյալ մարդիկ իրենց տեսակետն ագրեսիվ ձևով պարտադրում են մեծամասնությանը: ՌԴ նախագահն առաջարկել է լինել ավելի լոյալ միմյանց նկատմամբ:
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցին, որում նա անդրադարձել է ԼԳԲՏ հանրությանը։
Նրա խոսքով՝ նա համաձյան չէ Պուտինի կարծիքի հետ, ըստ որի՝ բազմամշակութայինությունը և սեռական բազմազանությունը հնացել են։
«Ես երկերեսանիություն եմ համարում, երբ դուք ասում եք, թե ցանկանում եք, որ ԼԳԲՏ-ն երջանիկ լինի, և որ դրա հետ կապված դուք ոչ մի խնդիր չունեք»,-հայտարարել է Ջոնը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր