Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 մայիս 2018 11:33

Գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» ԱԻՆ-ին փոխանցելու հարց չի քննարկվել

Գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» ԱԻՆ-ին փոխանցելու հարց չի քննարկվելՏեղեկությունը, որ գազի ներտնային սպասարկման վճարները փոխանցվելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը, իրականությանը չի համապատասխանում, նման հարց չի քննարկվել. այս մասին հայտնեցին ինչպես ԱԻՆ լրատվական ծառայությունից, այնպես էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը գրել էր, որ գազի ներտնային սպասարկման համար վճարները հավաքելու գործառույթը «Գազպրոմ Արմենիայից» փոխանցվում են ԱԻՆ-ին:

«Տեղեկությունը չենք մեկնաբանի, միայն ասեմ, որ նման հարց չի քննարկվում»,- Tert.am –ին հայտնեցին ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:
Ինչպես հավելեցին ընկերությունից, 2018 -ի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունն ունեցել է համակարգին միացված (այսինքն՝ բաժանորդ են, բայց հնարավոր է՝ գազ չեն սպառում Հայաստանում չլինելու և այլ պատճառներով) 692 հազար 382 բաժանորդ:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի 1 կետի համար գազի ներտնային սպասարկման արժեքը տարեկան 2270 դրամ է, 2 կետի համար՝ (գազօջախ, գազայրիչ և այլն) 4540 դրամ, իսկ 3 և ավելի կետերի համար՝ 6810 դրամ:
Նշենք, որ գազի ընդհանուր բաժանորդների թիվը՝ 692 հազար 382, ամենացածր վարձավճարով բազմապատկելու դեպքում ստացվում է 1 մլրդ. 571 մլն. 707 հազար 1440 դրամ, երկու կետի դեպքում ստացվում է 3 միլիարդ 134 միլիոն 334 հազար 280 դրամ, իսկ 3 և ավելի կետերի դեպքում՝ 4 միլիարդ 701 միլիոն 501 հազար 420 դրամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր