Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

30 մայիս 2018 14:48

Փաշինյանը հասկացնել տվեց, որ Կարապետյանի խաղն այլևս ավարտված է

Փաշինյանը հասկացնել տվեց, որ  Կարապետյանի խաղն այլևս ավարտված էԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է.
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»։
Սա առաջին լուրջ պատասխանն էր «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Նախկին իշխանությունների ղեկավարման ընթացքում Կարապետյանը իր ձեռքի տակ էր վեցրնում ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններ: Այս կերպ Կարապետյանը մեծացնում էր երկրում իր ազդեցությունը և իր միջոցով Ռուսաստանի ազդեցությունը: Վերջին տարիներին բանը հասել էր նրան, որ Սամվել Կարապետյանը ամենավճռորոշ դերակատարումն էր ստանձնել ներքաղաքական կյանքում: Նա , այսպես ասած, դարձել էր Հայաստանի կուլիսային ղեկավարներից մեկը:
Փաշինյանի կառավարությունը վերջակետ է դնում այս իրավիճակին ու հստակ հասկացնում Կարապետյանին, որ կուլիսային ղեկավարման տարիներն անցել են ու նա այլևս չունի նախկին ազդեցությունը Հայաստանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր