Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները          Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին       Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի    

31 մայիս 2018 12:48

Հրաշալի հանդիպում եմ ունեցել նրա հետ. Քիմ Քարդաշյանը փորձում է օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ

Հրաշալի հանդիպում եմ ունեցել նրա հետ. Քիմ Քարդաշյանը փորձում է օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter -ի էջում  գրել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ. «Այսօր ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»։
Թրամփից բացի, Քարդաշյանը հանդիպել է նաև նրա ավագ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնուի՝ Ջարեդ Քուշների հետ:
Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի, ինչպես նաև նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:
Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է օգնել, որ նա ազատ արձակվի։
Կնոջն օգնելու նպատակով Քարդաշյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Քուշների հետ: Հեռուստաաստղը խնդրել է ազդել նախագահի վրա, որպեսզի նա ներում շնորհի կնոջը։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Թրամփին այն ժամանակի համար, որը նա հատկացրեց ինձ։ Մեր հույսն այն է, որ նախագահը համաներում կշնորհի Էլիսին, որը ցմահ ազատազրկման է դատապարտված։ Մենք լավատեսությամբ ենք նայում Էլիսի ապագային ու հույս ունենք, որ նա, իր նման շատ ուրիշների պես, երկրորդ շանս կստանա կյանքում»,- իր Twitter-ում գրել է Քիմը։
Հրաշալի հանդիպում եմ ունեցել նրա հետ. Քիմ Քարդաշյանը փորձում է օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ
Հրաշալի հանդիպում եմ ունեցել նրա հետ. Քիմ Քարդաշյանը փորձում է օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր