ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ          Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին       Տեսանյութ.Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը    

31 մայիս 2018 18:38

Ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը

 Ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը
Որովայնի փքվածությունը կարող է մի շարք պատճառներ ունենալ, սակայն հիմնական խնդիրը չափից շատ ուտելն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս խնդիրն ուղեկցվում է որովայնում ծանրության զգացմամբ, մեծ քանակով գազերի առաջացմամբ և ցավով, իսկ որովայնի շրջագիծը նկատելիորեն մեծանում է: Կայքը ներկայացրել է բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի փքվածությունից:
Կիտրոնով ջուր և կերակրի սոդա: Այս միջոցն օգնում է չեզոքացնել որովայնի թթվայնությունը և աղիները մաքրել կուտակված գազերից: Այն կօգնի ազատվել որովայնի փքվածությունից, որն առաջանում է մեծ քանակով կծու և գրգռող մթերքի չարաշահման հետևանքով:
Բաղադրիչներ
1 բաժակ տաք ջուր՝ 200 մլ
կես կիտրոնի հյութ
կես թեյի գդալ կերակրի սոդա՝ 2 գրամ:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Կիտրոնի հյութը խառնեք տաք ջրի հետ, ավելացրեք կերակրի սոդան:
Խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց 30 րոպե անց կամ այն պահերին, երբ ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը:
Ուշադրություն: Հարկավոր չէ չարաշահել այս միջոցը: Այդ դեպքում օրգանիզմի pH-ի հավասարակշռությունը կարող է խախտվել:
Դարչինի թուրմ: Այս համեմունքն օգտակար է նյութափոխանակության համակարգին: Այն հնարավորություն է տալիս խուսափել որովայնի փքվածությունից, ցավից, այրոցից: Դարչինը հակաօքսիդանտներ է պարունակում, առանձնանում է հակաբորբոքային հատկություններով:
Բաղադրիչներ
1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ
1 բաժակ ջուր՝ 250 մլ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Դարչինին տաք ջուր ավելացրեք: Բաժակը ծածկեք, թողեք 10 րոպե:
Օգտագործելուց առաջ մեղր ավելացրեք:
Ուշադրություն: Այս միջոցը ևս հարկավոր է չափավոր օգտագործել, քանի որ դարչինի չարաշահումը կարող է գրգռել որովայնի լորձաթաղանթը: Այն խորհուրդ չի տրվում խոց ունեցողներին:
Սամիթի սերմերով թուրմ: Սամիթի սերմերով թուրմը հակաբորբոքային, հանգստացնող հատկություններ ունի: Այս իդեալական միջոց է՝ նյութափոխանակության խանգարումների դեմ պայքարելու համար, որոնք ծանր սննդի հետևանք են:
Բաղադրիչներ
1 թեյի գդալ սամիթի սերմեր՝ 5 գրամ
1 բաժակ ջուր՝ 250 մլ:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Սամիթի սերմերին եռացրած ջուր ավելացրեք:
Տարան փակեք, թողեք 10 րոպե:
Խմեք ուտելուց 30 րոպե անց:
Եթե մեկ անգամը չի օգնում, օգտագործեք 3 անգամ:
Իմբիրի, կիտրոնի, մեղրի թուրմ: Իմբիրը կարող է օգտագործվել նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Այն հակաբորբոքային, ցավազրկող հատկություն ունի, օգնում է ազատվել որովայնի փքվածությունից, գազերից, սրտխառնոցից:
Բաղադրիչներ
1 թեյի գդալ իմբիր՝ 5 գրամ
1 բաժակ ջուր՝ 250 մլ
կես կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Իմբիրի վրա ջուր ավելացրեք, դրեք կրակին:
Երբ ջուրը եռա, կրակը ցածրացրեք, թող
Թողեք թրմվի 10 րոպե: Ավելացրեք կիտրոնն ու մեղրը:
Օգտագործեք օրվա ընթացքում 2 անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր