Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

01 հուն 2018 18:05

Եթե ներդրումային ծրագիր է, ինչո՞ւ ենք «բարեգործություն» բառը մտցնում արանքը. Փաշինյան

 
Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Մեղրիում «Մշակութային, ազգագրական, ագրո եւ էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն համաձայնություն տալու հարցը:
«Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա: Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք բարեգործական գնով վաճառում, ինչու ենք «բարեգործություն» բառը մտցնում արանքը եւ ստացվում է, որ բարեգործական առեւտուր է տեղի ունենում: Այսինքն՝ եթե ներդրում է, ապա եկեք քննարկենք ներդրումային ծրագիրը, հասկանանք, որ մարդն ուզում է ներդրումային ծրագիր անել, տնտեսական շահույթ ստանալ: Եթե բարեգործական ծրագիր է՝ ինչո՞ւ է անպայման ուզում, որ իբրեւ սեփականություն այդ հողն ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր