«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը          Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

24 հուն 2026 09:31

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։

Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։

Նաեւ վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր