Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

18 հուլ 2016 16:47

Ազատ արձակեցինք ևս մեկ ոստիկանի, ամսի 23-ին կայանալու է նրա նշանադրության արարողությունը

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ տարածքից ազատ է արձակվել եւս մեկ ոստիկան: Սա նա համարեց բարի կամքի դրսեւորում իրենց կողմից, քանի որ առաջիկայում կայանալու է ոստիկանության ներկայացուցչի նշանադրության արարողությունը. «Ազատ արձակեցինք եւս մեկ ոստիկանի՝ Դավիթ անունով երիտասարդ տղայի, այս ամսի 23-ին նրա նշանադրության արարողությունն է լինելու, դրա համար որոշեցինք թույլ տանք գնա՝ բարի կամք դրսեւորելով, այդ փոքր նվերը մեր կողմից որոշեցինք անել, ուղղակի զուտ մարդասիրական նկրտումներից ելնելով»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվում է ոստիկանության 4 ներկայացուցիչ: Վերջիններիս ազատ արձակելու տարբերակ այս պահին, ըստ Վ. Ավետիսյանի, չի քննարկվում. «Մոտեցում չկա որեւէ մեկին ազատ արձակելու, սա ուղղակի հատուկ դեպք էր, դրա համար արվեց: Այսօր փոխզիջումների լեզվով են սկսել խոսել, բայց տեսնենք, Հունան Պողոսյանն ասեց, օգտագործեց փոխզիջում տերմինը, հիմա թե ինչ կլինի, տեսնենք»,- նշեց նա:

Վարուժան Ավետիսյանը նշել է, որ բանակցություններն այլ բովանդակություն ունեն, որի մասին դեռեւս չեն ցանկանում բարձրաձայնել.
«Միայն գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչ, չեմ կարող ասել, ընդամենը գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչի մասին, մինչեւ երբ ու ինչ պայմաններով, ինչ ժամկետում, չգիտեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր