10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր          Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը       Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ    

02 հուն 2018 10:32

«Հրապարակ».Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է անհետացել

«Հրապարակ».Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է անհետացել«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պայքարի օրերին Էրեբունիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատն անհանգիստ է. սպասում են նոր ձերբակալությունների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ:

Տեղեկություն կա, որ քաղաքի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ անհետացել է քաղաքից, նա ևս մասնակցել է ցուցարարներին ճնշելու օպերացիաներին:

Անցած շաբաթ նա փորձել է հատել Վրաստանի սահմանը, թույլ չեն տվել, և, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում: Հիշեցնենք, որ քաղաքապետի հետ ձերբակալվել են նրա տեղակալը, հորեղբորորդին, ևս 2 անձ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր