Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում          Բանկերը սառեցրել են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով       Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է    

04 հուն 2018 10:23

Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի ճակատագիրը մնում է անհայտ, ինչո՞ւ էր Արմեն Ամիրյանը ժամկետներ հայտարարում

Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի ճակատագիրը  մնում է անհայտ, ինչո՞ւ էր Արմեն Ամիրյանը ժամկետներ հայտարարումԴեռ այս տարվա փետրվարի 27-ին, ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի շինարարական աշխատանքները կսկսվեն 2018 թ-ի մայիսին և կավարտվեն 2019թ-ի մայիս ամսին:
 
Սակայն, Երևանի մնջախաղի պետական թատրոնից տեղեկացանք, որ շենքում որևէ աշխատանք դեռ սկսված չէ, իսկ պատճառներն էլ անհայտ են, քանի որ երկրում նոր իրողություն է տեղի ունեցել: 
 
Hayacq.com-ը այս առիթով պարզաբանում խնդրեց ՀՀ մշակույթի նախարարությունից: 
Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացրեցին. «Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնում ենք, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնի վերանորոգման նպատակով արդեն իսկ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից՝ ՀՀ կառավարության 2017թ-ի ապրիլի 27-ի N 448-Ն որոշման համաձայն ձեռք են բերվել նախագծանախահաշվարկային փաստաթղթերը: Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի համաձայն կարիք է առաջացել լուծել հողհատկացման խնդիրներ, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի հստակացնել թատրոնի վերանորոգման աշխատանքների կոնկրետ ժամկետները»:
Փաստորեն Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի ճակատագիրը դեռ մնում է անհայտ և հետաքրքիր է՝ այդ դեպքում, նախկին նախարար Արմեն Ամիրյանն ինչո՞ւ էր հստակ ժամկետներ հայտարարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր