Նախկին մարմնավաճառն Էլիզաբեթ 2-րդի կողմից արժանացել է Տիկնոջ կոչման
![Նախկին մարմնավաճառն Էլիզաբեթ 2-րդի կողմից արժանացել է Տիկնոջ կոչման Նախկին մարմնավաճառն Էլիզաբեթ 2-րդի կողմից արժանացել է Տիկնոջ կոչման](https://hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1528098322_timthumb.jpg)
Ինչպես նշում է The Guardian-ը, կինն արդեն տևական ժամանակ չի զբաղվում մարմնավաճառությամբ: Փոխարենը՝ նա հիմնել է կազմակերպություն, որը պաշտպանում է սեքս ոլորտի աշխատակիցների իրավունքները: Բացի այդ, կինը համագործակցել է նորզելանդացի խորհրդարանականների հետ ու մշակել օրինագիծ, որն ապաքրեականացնում է այդ աշխատանքն ու պաշտպանում կանանց իրավունքները:
«Պարզապես անհավատալի է: Այժմ մենք կարող ենք հավասարի պես մի սեղանի շուրջ նստել իրավապահների հետ ու քննարկել՝ ինչպես կարելի է ավելի անվտանգ դարձնել սեքս ոլորտի աշխատակիցների գործունեությունն ու թույլ տալ կանանց ահազանգել սեռական բռնության կիրառման դեպքում»,-նշել է Հիլին:
Ինչ վերաբերում է թագուհու կողմից «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի արժանանալուն, ապա Հիլին նշել է, որ չէր էլ կարող երազել այդ մասին:
Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է, որ սեքս ոլորտի աշխատողներն ընկալվեն որպես հասարակության նորմալ անդամ ու պատշաճ վերաբերմունքի արժանանան: