10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

04 հուն 2018 13:27

Ցուցարարներին չեն բավարարել Նախագահ Սահակյանի հետ բանակցությունները. բողոքի ակցիան շարունակվում է

Ցուցարարներին չեն բավարարել Նախագահ Սահակյանի հետ բանակցությունները. բողոքի ակցիան շարունակվում էԱյսօր՝ հունիսի 4-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում վերսկսվել է հունիսի 2-ին մեկնարկած բողոքի ակցիան:Նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են նախօրեին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ մանրամասները:
Մասնավորապես՝ ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սիմոնյանը նշել է, որ նախագահ Սահակյանը խոստացել է կատարել փոփոխություններ: «Հանդիպմանը բարձրացվել է ուժային կառույցներում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը սակայն միանշանակ չի ընդունվել նախագահի կողմից: Բակո Սահակյանը մեզ խոստացել է, որ իր կողմից համակարգային բարեփոխումներ են նախաձեռնվելու, որոնք իր պատկերացմամբ պայմանավորված են ոչ թե անձերի փոփոխության, այլ ընդհանուր քաղաքականության և ամենօրյա աշխատանքի տեսքով: Բացի դրանից, Նախագահի կողմից առաջարկ է եղել նաև ստեղծել հանրային խորհուրդ, որտեղ ընդգրված կլինեն նաև մեր նախաձեռնության մի խումբ մասնակիցներ, որպեսզի հանրային օրակարգի խնդիրներին հրատապ լուծումներ տրվեն»,- նշել է Դ. Սիմոնյանը և, դիմելով հավաքված ցուցարարներին, ասել է, թե այժմ իրենք պետք է որոշեն, թե որքանով են բավարարում այս պայմանները:
Բողոքի մասնակիցների մոտ առաջացած դժգոհությունից, սակայն, պարզ է դարձել, որ իրենց չի բավարարում բանակցությունների արդյունքները և իրենց առաջ քաշած պահանջները շարունակում են մնալ ուժի մեջ:

Այնուհետև ելույթով հանդես է եկել Ազգային ժողովի ընդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ով նշել է, որ ցուցարարների կողմից դրվող պահանջները ընդունելի են լայն շրջանակների համար, և պետք է հարցերը գտնեն արագ, ճիշտ լուծում՝ հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:

Այս պահին ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փոխոցներից մեկի երթևեկելի հատվածը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր