Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

04 հուն 2018 15:12

Նիկոլի աքիլեսյան գարշապարը Արցախն է.հարյուր օրվա ընթացքում մի շարք ՀՀԿ-ականներ կհայտնվեն ճաղերի ետևում

 Նիկոլի աքիլեսյան գարշապարը Արցախն է.հարյուր օրվա ընթացքում մի շարք ՀՀԿ-ականներ կհայտնվեն ճաղերի ետևում«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խոսելով կառավարելի քաոսի իրական լինելուց. ասաց.«Ես գիտեմ, թե ինչ է կառավարվող քաոսը, և որի ավարտը սարսափելի կլինի փոքրիկ Հայաստանի համար:
Դա կսկսի տնտեսական մի այնպիսի կոլապսից, երբ հացը կունենա ոսկու գին»
:
Եղիազարյանի համոզմամբ կառավարվող քաոսը կսկսվի , երբ լրանա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության հարյուր օրը .
«Այդ պահից, մենք ազգովի լուրջ անելիքներ ունենք:
Առաջին հերթին անելիք ունի Նիկոլը` իր իշխանական բուրգով»,-նշեց ԱԱԾ նախկին փոխնախարարը՝հավելելով որ դեպքերի զարգացումը կլինի այն, որ ՀՀԿ-ն հենց այնպես դիրքերը չի զիջի` պայքարել մինչև իրենց վերջին շունչը:
Զրուցակցի կարծիքով կառավարության գործունեության հարյուր օրվա ընթացքում մի շարք ՀՀԿ-ականներ կհայտնվեն ճաղերի ետևում , և զրագացումները դեռևս առջևում են:
«ՀՀԿ-ն այս պահին ամեն բան անելու է` ձգձգելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանով է կարգավորվելու նրանց հետագա վիճակը ՀՀ-ում»,-նկատեց Եղիազարյանը:
Եղիազարյանը ընգծեց` ՀՀԿ-ից դուրս կգան նրանք, ովքեր հանցագործություն չեն կատարել, իսկ նրանց որոնք հանցավոր անցյալ ունեն, մնալու են աթոռներից ամուր կառչած.
«Ես դեռ 10 տարի առաջ եմ ասել, այս կուսակցությունը կփլուզվի այնպես, ինչպես ստեղծվել էր. մի քանի վայրկյանում ստեղծվեց, մի քանի վայրկյանում էլ հրաժեշտ կտա մեզ»:
ԱԱԾ նախկին փոխնախարարը համոզմունք հայտնեց. « Նիկոլի` Աքիլեսյան գարշապարներից մեկը, գուցե առաջինը` Արցախն է», և զգոնություն է հարկավոր:
«Այն բոլոր իրադրությունները, որոնք կատարվում են Արցախում , դրանք վնասում են Արցախի կեցությանը , անվտանգությանը, բանակին: Պետք է լրջագույնս զբաղվել Արցախի խնդրով, մենք չենք կարող վտանգել Արցախը, նրանք գտնվում են առաջին դիրքում:
Եթե խնդիրներ կան , ապա Բակո Սահակյանը պետք է անմիջապես անցնի խնդիրների լուծմանը, առանց րոպե կորցնելու»:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր