Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

05 հուն 2018 15:30

Ոստիկանությունը զգուշացնում է` մարդկանց գիշերային անդորրը խախտելու համար տուգանք է սահմանվում

Ոստիկանությունը զգուշացնում է` մարդկանց գիշերային անդորրը խախտելու համար տուգանք է սահմանվումՀՀ  ոստիկանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով ժամը 23.00-ից մինչև 7.00-ը չխանգարել մարդկանց հանգիստը:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել համակեցության կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, չսահմանափակել նրանց ազատությունները: Հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:
Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներից է լռությունը խախտելը, որը որպես զանցանք նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով: Լռության խախտումներով խաթարվում է մեր քաղաքացիմերի հանգստի իրավունքը, և հասարակության անդորրը, մինչդեռ շրջապատում կան հիվանդներ տարեց անձինք և անչափահասներ կամ բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար գիշերային ժամերին լռությունը պահպանելը անհրաժեշտություն է:
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով և նպատակ ունենալով նախականխել վարչական իրավախախտումները, ՀՀ ոստիկանությունը կրկին պարզաբանում է, որ լռությունը խախտելը, այսինքն` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ը) բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում, իսկ կրկին կատարելու դեպքում՝ տուգանքի նշանակում:
Բացի այդ, վերջին տարիներին լայն տարածում են ստացել տոնական հրավառությունները: Պետք է հիշել, որ անզգուշությունն ու անփութությունը կարող են դժբախտ դեպքերի պատճառ դառնալ, իսկ գիշերային ժամերին հրավառություն կազմակերպելը խաթարում է քաղաքացիների անդորրը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով:
«Գիշերային ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ, քանի որ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ը:
Գիշերային ժամերին գործող ժամանցի և զվարճանքի վայրերը՝ ռեստորաններ, դիսկոտեկներ, սրճարաններ և այլն, պարտավոր են հարգել այդ սահմանափակման պահանջը և չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը:
Իրավախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելն է, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը․ չէ՞ որ գիշերային ժամերին լռությունը խախտողը, հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը մենք ենք, հետևաբար հենց մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անդորրի և անվտանգության համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր