Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 հուն 2018 19:58

Որքա՞ն է կազմում Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե որքա՞ն է նրա աշխատավարձը, պատասխանեց. «Ես չեմ պատրաստվել` ձեզ լիտրաժներով բենզին և այլն…»:
Ջաղինյանը փորձեց խուսափել հարցից և ասաց՝ իր աշխատավարձը եղել է այն, ինչ եղել է տվյալ պաշտոնը զբաղեցնող նախորդ պաշտոնյաների աշխատավարձը:
Բագրատյանը պնդեց իր հարցը, թե կոնկրետ գումարի չափն է ուզում իմանալ:
«485 հազար դրամ»,- հայտարարեց Ջաղինյանը` հավելելով, թե թիվը մոտավոր է:
Նա շեշտեց, թե այդ թվի փոփոխություն դեպի վեր չի եղել, հակառակը` նվազել է:
Սակայն, նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Ջաղինյանն իր աշխատավարձը հասցրել է մինչև 5 միլիոն դրամի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր