Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուն 2018 20:50

Ինչու ԱԱԾ-ն մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում

 Ինչու ԱԱԾ-ն մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնումԱզգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում, քանի որ հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրավական հիմքեր նորանշանակ նախարարը չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Նախարարությունում չարաշահումների հետ կապված իրավական հիմքեր ես չեմ կարող տրամադրել: Այսինքն, ես չեմ կարող օգտագործել չարաշահումներ բառը, որը իրավական տերմին է: Ես պետք է դրա համար հիմքեր ունենամ, բայց իրավական հիմքեր ես չունեմ»,- ասաց Մակունցը:
Այնուամենայնիվ, Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ եղել են բյուջեի միջոցները ոչ բարեխիղճ ծախսելու դեպքեր, այսինքն՝ նախատեսվածից ավելի միջոցառումների պլանավորում, ինչը բյուջեի առումով հանգեցրել է ճգնաժամի: «Միգուցե, նրանք դա բարի նպատակներով են արել, ցանկացել են ավելի շատ միջոցառումներ անցկացնել, սակայն ստացվում է, որ այս առումով բավականին սխալ քաղաքականություն է տարվել»,- ասաց նախարարը՝ պարզաբանելով, որ խոսքը 2018թ. հունվարից մինչև իր պաշտոնավարումն ընկած ժամանակահատվածի մասին է:
Հարցին՝ հնարավո՞ր է որոշ ծրագրեր վերանայվեն, նախարարը պատասխանեց. «Հիմա մենք որդեգրում ենք հետևյալ քաղաքականությունը. այն ծրագրերը, որոնք նախնական հաստատված են եղել, բայց վերջնական չեն, մենք փորձում ենք դրանք վերանայել և խնայողություններ անել: Դրանց մի մասի համար գումարներ արդեն հատկացված են, մյուս մասի համար՝ դեռ ոչ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր