Մանկապարտեզներում երեխաներին ցերեկային ժամերին արևային լոգանքի ենթարկելը խիստ վտանգավոր է. Տեսանյութ

Աննա Ծառուկյանը նշեց, որ Հայաստանում
ամենաբարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գրանցվում է Արմավիրի մարզում և Սեւանա լճի ավազանում. «Օզոնի շերտի չափումների արդյունքում, եթե պարզվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 6 է, ապա նշանակում է, որ պետք է ժամը՝ 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 6–ից ավելի ինդեքսն արդեն վտանգավոր է: Ես շատ հաճախ եմ նկատել, որ մանկապարտեզներում երեխաներին բակ են տանում ցերեկային ժամերին և ենթարկում արեւային լոգանքի, ինչը խիստ վտանգավոր է»,- ասաց Աննա Ծառուկյանը:
Ռուբեն Գրիգորյանն էլ նկատեց, որ
առողջապահության նախարարության տվյալներով
վերջին շրջանում մելանոմա հիվանդության
աճ է գրանցվել. «Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանն է ենթարկվում մեր մաշկը, որն իր հերթին առաջացնում է մելանոմա՝ մաշկի քաղցկեղ հիվանդությունը: Սոլյարիներ կոչվածը
չարիք է: ՀՀ-ում ուլտրամանուշակագույն
ճառագայթման ինդեքսն առանց այդ էլ բարձր է, և սոլյարիները մեզ հակացուցված են: Ուլտրամանուշակագույն
ճառագայթների ավելցուկը հանգեցնում է ակտիվության անկման, իմունային համակարգի նվազեցման,
որի արդյունքում հիվանդություններն անխուսափելի են դառնում»,- ասացՌուբեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում