Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

05 հուն 2018 16:26

Պատմաբան Շարմազանովն իրավունք չունի տնտեսագիտության մասին կարծիքներ հայտնել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Տնտեսական իրավունքի կենտրոն հ/կ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը խոսեց նոր կառավարության ծրագրի շուրջ
 
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ Կառավարության ներկայացրած ծրագիրը կարճաժամկետ  է. «Այս ծրագրի առանցքային նպատակը թավշյա հեղափոխության ամրագրումն է: Այս ծրագրի դեպքում չպետք է արձանագրել արդյունքային ցուցանիշներ: Երբ որոշ պաշտոնյաներ խոսում են արդյունքային ցուցանիշների մասին, ապա պետք է նախ ներկայացնեն նախկին ղեկավարության վերջին տարիների ընթացքում ցույց տված արդյունքները»:
 
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ  սա ցանկությունների և բարի հեքիաթների ծրագիր է, ասաց. «Պատմաբանն իրավունք չունի տնտեսագիտության մասին կարծիքներ հայտնելու: Չկա մի երկիր, որ մեկ տարվա ժամկետի համար կարողանա արդյունքային ցուցանիշներ հրապարակել, մանավանդ, որ գնում ենք ընտրությունների: Շարմազանովը գոնե պետք է ասի, որ իրենց ղեկավարության օրոք գրանցած ցուցանիշները իրական չեն:  Նրանք ասում են, թե ՀՀԿ-ն 7,5 տոկոսանոց տնտեսական աճով է իշխանությունը փոխանցել նոր կառավարիչներին, բայց  դա մեծ կեղծիք է, չկա այդպիսի աճ»:
 
Ըստ Մովսես Արիստակեսյանի՝ այս ծրագրում անպայման պետք է փոխվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որն արդեն 10 տարվա վաղեմություն ունի և, որ ծրագրում նշելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու հարցը, իշխանությունները պետք է հայտարարեն մի կարևոր կետ, այն է՝  նշել, ցեղասպանության արդյունք հանդիսացող  հայրենազրկման, տարածքային, ժողովրդագրական, տնտեսական,  սոցիալական կառույցների համար փոխհատուցման քաղաքականություն սկսելու մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր