Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

06 հուն 2018 15:15

Բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր

Հայաստանի կառավարության ծրագիրը բաժակաճառերի ժողովածու է, բայց ՀՀԿ-ն չի խոչընդոտելու դրա ընդունմանը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը: 
«Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն  իրականացվի և անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունման հարցում»,- ասել է Շարմազանովը: 
Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ այն «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր»:
«Այս ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը»,- ասել է Շարմազանովը ևւ հավելել. «Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը՝ չկան»,- նշել է Շարմազանովը։
«Մեր հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, որովհետև այս կառավարության փաստաթղթում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ սա կարևորագույն փաստաթուղթն է: Այնտեղ չկա ռազմավարություն»,- նշել է Շարմազանովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր