Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ          Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին       Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվություն չունե՞մ    

06 հուն 2018 19:00

Միչև վարչապետ դառնալը եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը. Արայիկ Հարությունյանն՝ իր ունեցվածքի մասին

Միչև վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը՝ չհաշված մենաշնորհները և Դրմբոնի ոսկու հանքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:
«Վերջին անգամ 2006 թվականին իմ աշխատողների քանակն անցնում էր 700-ից»,-ասաց նա՝ հավելելով, ոևր հիմնականում զբաղվել է եղել գյուղատնտեսությամբ և վերամշակումով: «Սկսել եմ հող մշակել սահմանամերձ տարածքում՝ Ջաբրայիլում, որտեղ մարդիկ վախենում էին գնալ: Ակնայի շրջանում հող մշակել սկսել եմ 1997 թվականին, երբ մարդիկ քարտեզի վրա Աղդամի տեղը չգիտեին:
Հետո մասնակցել եմ Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանի սեփականաշնորհմանը, 2 ավերակ պատերազմի հետո իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ դարձրել են Ղարաբաղի ամենահեռանկարային գործարաններից մեկը: Շնորհիվ իմ տնտեսական գործունեության Ղարաբաղում 2002 թվականից խաղողի մթերման խնդիր չկա, միգուցե գինը գյուղացուն չի բավարարում, բայց մթերման խնդիր չկա:
Այդ գործարանի հիմնադիրն եմ, 2007 թվականին եղել եմ 50 տոկոսի բաժնետերը, այսօր 30 տոկոսի բաժնետերն եմ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով. «Հողերը մշակվում են, հայտարարագիր ներկայացնում եմ, բացի այդ Ստեփանակերտում ունեմ «Նաիրի» հանրախանութը, որը նվիրել եմ մեծ աղջկանս»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր