Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 հուն 2018 17:10

Կանադացի գիտնականները վաղաժամ մահվան անսպասելի պատճառ են նշել

Կանադացի գիտնականները վաղաժամ մահվան անսպասելի պատճառ են նշելՏորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ միայնակ հայրերի համար վաղաժամ մահվան հավանականությունն ավելի մեծ է,– հաղորդում է U-News-ը։
Նման հետևության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով ոչ լիարժեք ընտանիքներում հայրերի կյանքի տևողությունը։
11 տարի տևած հետազոտությանը միջինում 40 տարեկան՝ 40,5 հազար կանադացի է մասնակցել, այդ թվում՝ 4590 միայնակ մայրեր և 871 միայնակ հայրեր։
Հետազոտության ընթացքում 700 մարդ է մահացել, ընդ որում մահացությունը երեք անգամ ավելի բարձր է եղել ոչ լիարժեք ընտանիքներում ապրող տղամարդկանց շրջանում։ Կողմնակի գործոնները հաշվի առնելով՝ վաղաժամ մահվան հավանականությունը միայնակ հայրերի մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել։
Այս արդյունքը բացատրվում է այն հանգամանքով, որ երեխաներ դաստիարակող միայնակ հայրերը ոչ առողջ ապրելակերպ են վարում, այդ թվում ճարպոտ և ածխաջրերով հարուստ սնունդ են օգտագործում, քիչ ժամանակ են տրամադրում ֆիզիկական ակտիվությանը և շատ են ալկոհոլ օգտագործում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր