Ռուսական հատուկ ծառայությունները թակա՞րդ են լարում Փաշինյանի դեմ

Մի քանի շաբաթ անց, հունիսի 13-ին նույն պրանկերները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին տեղեկացնում է Россия 24 հեռուստաընկերությունը:
Դժվար է հավատալ, որ այս զանգերը պատահականություն են և ռուս պրանկերները զվարճանում են միայն: Այս տեսակետին հատկապես դժվար է հավատալ այն դեպքում, երբ այս պրանկերների անունը կապվում է ռուսական հատուկ ծառայությունների հետ: Նրանց և ռուսական հատուկ ծառայությունների կապի մասին գրել է հեղինակավոր The Guardian պարբերականը: Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը հատկապես Ուկրաինայի դեմ իրենց գործողություններով են հայտնի դարձել:
Այս ամենը հայկական կողմին պետք է մտահոգվելու տեղիք տա, քանի որ արդեն երկրորդ անգամ, արևմտյան լիդերների մոտ, Նիկոլ Փաշինյանի անունից ներկայանում են պրանկերներ և դեռևս անհասկանալի է, թե ինչպես են նրանք կարողանում կապ հաստատել քաղաքակիրթ աշխարհի առաջնորդների հետ: Չպետք է մոռանալ, որ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները չեն շփվում սովորական հեռախոսային կապով և այս դեպքում պրանկերները օգտվում են հատուկ կապից, կամ կարողանում են օգտվել Հայաստանի կառավարական կապից: Ռուս պրանկերների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցի ամենաանհասկանալի պահն այն է, որ պրանկերները, որոնք ներկայացել են Փաշինյանի անունից, խոսակցության ընթացքում հայտարարում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն է իրեն զանգահարել: Խոսակցության հատկապես այս հատվածը մտահոգության տեղիք է տալիս, արդյո՞ք անվտանգ է ՀՀ կառավարական կապը:
Հայաստանի կառավարական կապի անտվատնգության մասով մտահոգություններ առաջացան նաև Բորիս Ջոնսոնի հետ տեղի ունեցած միջադեպից հետ, բայց այն ժամանակ ի պատասխան Politik.am-ի հարցման ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարական կապի համակարգի բաժանորդ չի հանդիսանում, վերջինիս հետ ֆիզիկապես համակցված չէ և հետևաբար անվտանգության խնդիր չկա:
Հիմա սակայն այդքան էլ առժանահավատ չի թվում ՀՀ ԱԱԾ հայտարարությունն այն մասին, որ ՀՀ կառավարական կապը անվտանգ է: Հաշվի առնելով ռուս պրանկերների կապը ռուսական հատուկ ծառայությունների հետ, կարելի է եզրակացնել որ ՌԴ ԱԴԾ-ն ինչ որ սադրանք է պատրաստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ու պրանկերների զանգերը կոնկրետ մշակված պլանի մասնիկներ են: Այդ գործողության նպատակը գուցե Փաշինյանի միջազգային հեղինակության վնասումն է կամ կա մեկ այլ նպատակ, բայց մի բան հստակ է, որ ամեն դեպքում ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս խնդրով, քանի որ սեղանին դրված է Հայաստանի միջազգային հեղինակությունը: