Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

20 հոկ 2022 10:34

«Դե ուրեմն ինքներդ էլ կռվեք». Էրդողանի փեսան պատասխանել է «Բայրաքթարներին» քննադատած ուկրաինացի քաղաքական գործչին

«Bayraktar» կոնցեռնի ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Հալուք Բայրաքթարն, արձագանքել է ուկրաինացի քաղաքական գործիչ Սերգեյ Փաշինսկու հայտարարությանը, ով թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտակարությունը շատ ցածր էր գնահատել։ Այս մասին հաղորդում է MK.ru-ն:


«Այն ամենը, ինչ կարող եմ առաջարկել ի պատասխան Փաշինսկու՝ «Դե ուրեմն ինքներդ էլ կռվեք»», - գրել է կոնցեռնի ղեկավարը սոցիալական ցանցերում։


Փաշինսկին իր սկանդալային բացահայտումներն արել էր ռուս պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում։ Նրանք զանգահարել էին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի անունից։


Ուկրաինացի քաղաքական գործիչն ասել էր, որ «Բայրաքթար» անօդաչու սարքերը «ավելի շատ PR և կոռուպցիա» են, քան իրական օգուտ։ Փաշինսկին նաեւ խոստովանել էր, որ ի սկզբանե դեմ է եղել դրանց գնմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր