Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 հուլ 2018 14:50

Փաշինյանի անունից հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու. Պրանկերների հերթական «զոհը» Եվրահանձնաժողովի նախագահն է

Փաշինյանի անունից հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու. Պրանկերների հերթական «զոհը» Եվրահանձնաժողովի նախագահն էՌուս պրանկերներ Վալդիմիր Կուզնեցովը (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) հայտարարել են, որ ներկայանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու, և նա համաձայնվել է, գրում է РИА Новости-ն:
Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին Երևան են հրավիրել, որտեղ «պատրաստում են հայկական աննման բարբեքյու»:
«Մեզ մոտ այն անվանում են խորոված»,- ասել են «կեղծ» Փաշինյանները:
Վովանն ու Լեքսուսը ԵՀ ղեկավարին առաջարկել են խորոված պատրաստել Երևանի հրապարակում և այդպիսով անցկացնել «ինքնատիպ հանրահավաք»:
«Դա էլ վատ չի հնչում: Ես կայցելեմ Հայաստան հաջորդ տարի: Այս տարի դա արդեն անհնարին է, իսկ հաջորդ տարի մենք անպայման կգտնենք ազատ ժամանակ», – հայտարարել է Յունկերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր