Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

14 հուն 2018 15:15

Դատաբժշկական փորձագետը յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջել և վերցրել է 45.000 դրամ

Դատաբժշկական փորձագետը յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջել և վերցրել է 45.000 դրամՈստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում և վերցնում է 45.000 դրամ։
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանևան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել և ստացել է 45.000 դրամ:
Պարզվել է նաև, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր