Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»          «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համար․ «Հրապարակ»       Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

14 հուն 2018 20:20

4-ամյա երեխային ծեծելով մահվան են հասցրել

Բաթումում 4-ամյա երեխային ծեծելով մահվան են հասցրել:Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Հայտնի է, որ երեխային ծեծի է ենթարկել նրա ծնողների ծանոթը: Այս մասին այսօր հայտնում է «Բաթումելեբի» թերթը: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են, որ մեղադրայլն ինքն է բերել մահացած երեխայի մարմինը ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեղադրյալը ձերբակալվել է: Հետաքննությունը սկսվել է 109-րդ հոդվածով՝ «կանխամտածված սպանություն»: Մեղադրյալին 13-17 տարվա ազատազրկում է սպառնում:
Ըստ «Բաթումելեբի»-ի՝  ոչ սպանված երեխան, ոչ մեղադրյալը Վրաստանի քաղաքացիներ չեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր