Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին          Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն       Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան    

15 հուն 2018 16:00

Ամբաստանյալի կինը հարվածել է դատական կարգադրիչին. միջադեպ դատական նիստի ժամանակ

«Զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է: Մինչ այդ, սակայն, միջադեպ է գրանցվել նիստերի դահլիճում. ամբաստանյալներից Էդուարդ Ներսիսյանի կինը հարվածել է իրեն լռելու նախազգուշացում անող դատական կարգադրիչին:
Իսկ պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել ամբաստանյալներ Վահան Շիրխանյանի, Վահագն Սալնազարյանի եւ Էդվարդ Ներսիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Մեղադրող դատախազը չի առարկել Վահագն Սալնազարյանի եւ Էդվարդ Ներսիսյանի մասով միջնորդությունները:
«Ավելի քան 1.5 տարի շարունակվող դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վահագն Սալնազարյանը դրսեւորել է պատշաճ վարքագիծ, բացի այդ՝ ակտիվ դերակատարում չի ունեցել զինված խմբի կազմում: Էդուարդ Ներսիսյանի պարագայում, չնայած դեռ չկան դատաբժշկական փորձաքննության արդյունքները, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ կան առողջական խնդիրներ»,- ասել է նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Վահան Շիրխանյանի համար ներկայացված միջնորդության դեմ մեղադրողն առարկել է՝ նշելով, որ այն քննարկման ենթակա չէ, քանի որ ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը նիստին ներկա չէ:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր