Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 հուն 2018 10:33

Գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածային ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները

Գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածային  ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտներըԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր եւ այլն:
Գեներալը հարկերը չի վճարում
Սա միայն իր անունով գրանցված գույքն է, մոտ այդքան անշարժ գույք էլ պատգամավորն այլ անձանց անուններով է գրանցել:
«Հետքը» հարցում էր ուղարկել Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին: Վերջինիս տրամադրած տեղեկանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը մեծամասամբ չի վճարում իր օգտագործած  հողի կամ գույքահարկի գումարները եւ 2008թ.-ից սկսած` ապառքներ, տույժ-տուգանքներ է կուտակել: Չի վճարում նաեւ տեղական տուրքերը:
Դեռեւս 2013թ. Արշալույսի համայնքապետարանը տարբեր գրություններով տեղեկացրել է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որ իրենց կողմից շահագործվող բենզալցակայանում վաճառվող հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար տարեկան պետք է վճարեն 200.000 դրամ տեղական տուրք, իսկ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ: Ինչպես տեղեկացրեց Զարզանդ Գրիգորյանը, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն շարունակում է չվճարել տուրքերը:  Հիշեցնենք, որ վերջերս Արշալույսի համայնքապետարանը դատական կարգով է կարողացել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունից բռնագանձել որոշ հարկեր:«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն նաեւ շինարարական գործունեությամբ է զբաղվում: Այս ընկերությունն է հիմնականում պետական բյուջեի միջոցներով վերանորոգում Էջմիածնի եւ հարակից գյուղերի դպրոցները:
Հուլիսի 4-ին Արմավիրի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման երկու պայմանագիր է կնքել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Դրանցից մեկը վերաբերում է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի վերանորոգմանը՝ 47 միլիոն 780 հազար դրամ ընդհանուր արժեքով, մյուսը՝ մարզի Գեղակերտ համայնքի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին՝ 31 միլիոն 880 հազար դրամ արժեքով:
Պաշտոնաթող գեներալի ընկերությունների հարկերի չափը մեծ չէ, ինչը կարող է զարմանք առաջացնել: Մասնավորապես, «Կուարլինի» ՍՊԸ-ն, որը հայտնի է ասֆալտի արտադրությամբ, տեղական բյուջե տարեկան վճարում է ընդամենը 5026 դրամ, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն՝ 204 հազար դրամ, «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն՝ 65.924 դրամ եւ այլն:


«Արփենիկ» գինու և կոնյակի գործարանըՄանվել Գրիգորյանն իր ունեցվածքը կուտակել է դեռեւս 1990-ականների սկզբներին: Այժմ նրան է պատկանում  Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը: Նախկին ամբուլատորիայի շենքը, որը եւս Մանվել Գրիգորյանինն է, այժմ դարձել է Արշալույսում «Արա եւ Այծեմնիկի» գրասենյակը, իսկ մանկապարտեզը սեփականաշնորհել եւ քանդել է՝ օգտագործելով միայն հողատարածքը: Արշալույսն այժմ մանկապարտեզ չունի:


Մանկապարտեզի տարածքը«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գրասենյակըԱրշալույսի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանը ջեռուցում չլինելու պատճառաբանությամբ 2006թ. նոյեմբերի 1-ից մինչեւ մայիսի 1-ը ժամանակավորապես դադարեցրել է մանկապարտեզի գործունեությունը, սակայն 2006թ. հոկտեմբերին տարածքը, որպես բնակավայրի հող, 624 հազար դրամով աճուրդային կարգով վաճառել է Մանվել Գրիգորյանին:
Աճուրդի կազմակերպիչներն այնքան տնավարի են անցկացրել աճուրդը, որ ո́չ աճուրդին մասնակցելու հայտի, ո́չ էլ հողամասը աճուրդով վաճառելու մասին արձանագրություններում Մանվել Գրիգորյանի ստորագրությունը չկա:
Ավելի մանրամասն՝hetq.am-ում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր