19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ         18:16 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

21 հուն 2019 11:43

«Հայաստանին դատի չեմ տա». Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան

«Հայաստանին դատի չեմ տա». Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարանԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք առաջարկեցինք Մանվել Գրիգորյանին դիմել Եվրոպակա դատարան , սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ «Հայաստանին դատի չեմ տա»»,–ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թր Մանվել Գրիգորյանը մտադիր է բուժման նպատակով Մեկնել Ֆրանսիա, Լևոն Բացդասարյանն ասաց.
«Մանվել Գրիգորյանը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, սակայն հայտնի պատճառներով նա չկարողացավ մեկնել։ Նա այժմ ունի մեղադրյալի կարգավիճակով և  դեռ հյատնի չէ՝ կգնա Ֆրանսիա , թե՝  ոչ»,–ասաց նա։
Փաստաբանը հերթական անգամ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը  պատիժ չի կրում և նրան այս պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։
«Ես բազմաիցս հայտարարել եմ, եթե կապացուցվի նրա մեղքը, թող նա ամենապատասխանատու ձևով պատիժը կրի, սակայն հիմա նրան տանել բանտ, այն դեպքում, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան՝ տեղին և օրինաչափ չէ»,–հայտարարեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 22–ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր