Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

18 հուն 2018 21:30

14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: 
Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
«Այդ հոդվածով քրեական գործի հարուցումն ամենեւին չի նշանակում, թե հենց սպանության վերաբերյալ տեղեկություն կա, կամ փաստական տվյալներ  են ձեռք բերվել: Այն դեպքում, երբ անձը համարվում է անհետ կորած եւ սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Այդ ընթացքում անձի հայտնվելու պարագայում քրեական գործը կարճվում է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Հույս ունենք, որ տվյալ դեպքում հենց այսպիսի ելք կունենանք»,- նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հունիսի 8-ին: Արդեն 10 օր է՝ իրավապահները, փրկարարներն ու կամավորները որոնում են աուտիզմ ունեցող երեխային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր