Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 հուն 2018 10:02

«Հրապարակ».Փշերի վրա նստածները. հերթը մյուս կարկառուններինն է

«Հրապարակ».Փշերի վրա նստածները. հերթը մյուս  կարկառուններինն է«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։ Բայց, որոշ տեղեկություններով, իշխանությունը ներքին հարցում է արել ու պարզել, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ վարկանիշ վայելող անձը հենց Տարոն Մարգարյանն է, ուստի արտահերթ ընտրություններին ընդառաջ պետք է ՀՀԿ-ին զրկել իր վերջին հույսից՝ «գահընկեց» անել նաև Տարոնին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին համոզում են հրաժարվել հաջորդ ընտրություններին քաղաքական հավակնություններ դրսևորելուց, հակառակ դեպքում ԱԱԾ-ն «կայցելի» նաև նրա «ամառանոցը»»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր