Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

20 հուն 2018 12:36

Բարեգործության քողի տակ հայ զինվորին ուղղված միջոցների հափշտակություն.2016թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել

Բարեգործության քողի տակ հայ զինվորին ուղղված միջոցների  հափշտակություն.2016թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացելՄանվել Գրիգորյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը դիմել էր գրությամբ առ այն, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

ԴԱՆ միության տնօրենի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն) դիմել էր գրությամբ առ այն, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»։ Հայրենական դեղ արտադրող ընկերությունները կարճ ժամանակահատվածում հավաքագրել և ԵԿՄ-ն անհատույց տրամադրել է մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ։

ԴԱՆ Միությունը հայտարարում է, որ խոր ափսոսանք է հայտնում առ այն, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում հայտնաբերվել են նաև դեղեր։ ԴԱՆ Միությունը հուսով է, որ այսուհետ Հայաստանում արմատախիլ կարվի բարեգործության քողի տակ հայ զինվորի ու երկրապահի պատշաճ ծառայությունն ապահովելուն ուղղված միջոցների ու ապրանքների հափշտակությունը, և հայ զինվորն ու երկրապահը վստահ կլինեն, որ հրամանատարությունն և իշխանություններն անում են առավելագույն հնարավորն իրենց բնականոն ու արժանապատիվ ծառայությունն ապահովելու համար։

ԴԱՆ Միությունը նաև հայտարարում է, որ Հայաստանի դեղարտադրողները անվերապահորեն կանգնած է փառապանծ Հայոց բանակի կողքին և մշտապես պատրաստ է աջակցել Հայոց բանակին և հայ զինվորին»։
Բարեգործության քողի տակ հայ զինվորին ուղղված միջոցների  հափշտակություն.2016թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր