«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

20 հուն 2018 20:20

Ովքեր չմասնակցեցին Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը

Երեկ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու միջնորդություններին: Հետաքրքիր է, որ երեկ դատախազին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ոչ մի հարց չուղղեցին եւ միայն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց որոշումը՝ չեն խոչընդոտելու նախաքննությանը, կողմ են քվեարկելու դատախազի միջնորդություններին: Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությանը 84 հոգի մասնակցեց, որից 81-ը կողմ էին, 3-ը՝ դեմ: Իսկ արդեն նրան ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը մասնակցեց 80 պատգամավոր, ու կրկին 3 հոգի էր դեմ, 77-ը՝ կողմ:
Բացականեր երեկ շատ կային, այդ թվում` ՀՀԿ-ից: Օրինակ, Կարեն Կարապետյանը, Արման Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Էդուարդ Շարմազանովը: «Ծառուկյան» խմբակցությունից բացակա էին Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Դավիթ Մանուկյանը, Արգամ Աբրահամյանը: Տեղեկացնենք, որ երեկ նախաքննական մարմինը մեղադրանքներ է առաջադրել Մանվել Գրիգորյանին, իսկ արդեն երեկոյան դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր