Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը, ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»          Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ    

22 հուն 2018 16:20

Կաթողիկոսը պատժեց ապստամբ հոգեւորականին

Գարեգին Բ Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:
Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:
Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, տեղեկացնում են Մայր Աթոռից:
Տեղեկացնենք, որ Տ.Կորյունը հարում էր Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժմանը, պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր