Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

25 հուն 2018 16:20

Թուրքը էլ չի օգնի Մանվելին. Ուշագրավ իրավիճակ

Թուրքը էլ չի օգնի Մանվելին. Ուշագրավ իրավիճակՀՀԿ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը: Գյուղապետը գեներալի եղբոր որդին է՝ Զարզանդ Գրիգորյանը: Մանվելը «չունի» իր եղբոր որդիների հետ, որոնցից մեկն էլ պատգամավոր է եղել՝ Հրանտ Գրիգորյանը:
Այս առումով, Արշալույս գյուղում ուշագրավ իրավիճակ է եղել. Գյուղը Մանվելի «կալվածքն» էր, բայց գյուղապետը իր եղբոր որդին է հեռավոր 1997 թվականից, որի հետ չունի: Արդյոք գյուղացիներն են ի հեճուկս Մանվելի ընտրել նրան, թե գերդաստանը այսպես ասած քաղաքական խաղ է խաղացել առանձին վերցված մի գյուղում:
Համենայնդեպս, գյուղացիները երեւում է կուշտ են թե Մանվելից, թե նրա եղբորորդուց, թե նրա գերդաստանից, տասնամյակից ավելի անարժանապատիվ գոյությունից, վայրենի բարքերից հետո:
Ինքը գյուղապետն այս օրերին հետ չի մնում ՀՀԿ-ի իր կուսակիցներից եւ «ուրանում» է գեներալին, նշելով այն հանգամանքը, որ Մանվելի հետ հարաբերություններ ու շփումներ չկան: Ընդ որում, պատճառն առավել քան հետաքրքիր է՝ Զարզանդն ասում է, թե Մանվելի հետ հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ նա իրեն թուրք է ասել:
Թուրք՝ գեներալ Մանվելի ու ՀՀԿ-ի ալիբին ու փրկությունը ամենատարբեր իրավիճակներում: Մանվելն իրեն ու Սերժ Սարգսյանին քննադատողներին անվանում էր թուրքեր, ՀՀԿ-ն ավելի «գրագետ» էր անում այդ նույնը՝ իրեն ոչ ձեռնտու զարգացումները համարելով ջուր Ադրբեջանի ջրաղացին:
ԱԱԾ-ի կողմից գեներալի օբյեկտների խուզարկությունից ու բացահայտումներից հետո պարզ դարձավ, որ գողացվել է հայ զինվորի սնունդն ու օգնությունը եւ ամբարվել մեծ քանակի զենք: Այդ զենքը բնականաբար թուրքի դեմ չէր, հակառակ դեպքում կլիներ հայկական բանակի զինանոցում: Քրեական ու ռազմական օլիգարխները զենքը ամբարել են ընդդեմ հայ ժողովրդի, յուրացված իշխանությունն ու իրենց դիրքերը պահպանելու համար: Նրանց զինված անօրինական խմբավորումները կիրառվել են ներքաղաքական դմակայության տարբեր ժամանակահատվածներում:
Ո՞վ է թալանում հայ ժողովրդին, ո՞վ է նրա դեմ զենք կիրառում, ո՞վ է նրանից խլում իր իրավունքները: Հայտնի խոսք կա, որ գողության մասին ամենաբարձրը գողն է խոսում: Քիչ ինչ ձեւափոխելով այս արտահայտությունը, կարելի է վստահ ասել՝ թուրքի մասին ամենաբարձրը նա է խոսում, ով իր ժողովրդի հետ վարվում է թուրքի պես:
Արշալույսում զզվել են թե «թուրքից», թե թուրքի ալիբիներից: Ինչպես եւ ողջ Հայաստանում:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր