Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 փետ 2019 13:32

Տեսանյութ. Զարզանդ,դուրս արի. 2 արյունարբու ախպերներով հենց էս շենքում ազատամարտիկին շան վանդակի մեջ են պահել

Տեսանյութ. Զարզանդ,դուրս արի. 2 արյունարբու ախպերներով հենց էս շենքում ազատամարտիկին շան վանդակի մեջ են պահելԱրմավիրի մարզի Արալույս գյուղում բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է, նրանք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունները:
Առավոտյան ընդհարում է եղել ոստիկանների եւ գյուղացիների միջեւ: Ոստիկանները շրջափակել են գյուղապետարանի շենքը եւ հնարավորություն են տվել, որ գյուղապետարանի աշխատակիցները մտնեն ներս եւ աշխատեն: Ինքը՝ Զարզանդ Գրիգորյանը, ով Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, չի եկել աշխատանքի:

Գյուղացիները ձվեր էին նետել գյուղապետարանի աշխատակիցների մեքենաների վրա, որոնք եկել էին աշխատանքի:
Բողոքող գյուղացիներից մեկը՝ Ավագ Շահբազյանը նշեց, որ գյուղապետը տարիներ շարունակ կտտանքների է ենթարկել գյուղի բնակիչներին. «Տարբեր տեսակներով, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելով, ծեծելով, ջարդելով, թալանելով: Շատ վատ արարքներ է կատարել: Օրինակ, ինքն ինձ խանգարել է նրանով, որ իմ երեխան պետք է մանկապարտեզ գնար, ինձ ասել են, որ պետք է լրիվ հարկերը վճարես, որ երեխան կարողանա մանկապարտեզ գնալ: Ես վարկ եմ վերցրել, վճարել եմ: Եկամուտ չենք ունեցել, չենք կարողացել վճարել, երեխան մեղավո՞ր է»,-ասաց նա:
Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ Զարզանդ Գրիգորյանը ամբողջ գյուղի հարստությունը քանդել, ծախել է, տեղեկանքներ չի տվել, չարաշահումներ ու քրեական գործեր կան. «Մարդուն տարել են, տփել են, ստանոկը ձեռքից առել են, երեք սուտկա նեգրի պես աշխատացրել են, վերջում էլ ավտոյի ակերը կրակել, տրաքացրել են, էն մյուսին զենքը դրել են գլխին, փողերը ձեռից տարել են, հերը շաքարից մեռավ
Զնդո, նամուս-թասիբ ունեցիր, պարոն վարչապետ, հերիք եղավ, բոլ եղավ, որ Զնդոյի նմանները մասկիրովկա լինեն, մնան: Ով ում հետ ա քավոր-սանիկ խաղում, էդ բաները անցան: Պարոն վարչապետ, ստուգեք, պարզեք, այդ թվում ով Զնդոյին քողարկողներին: Մարդիկ հող չունեն մշակեն, ինքը 30 հեկտար ունի, գյուղի մեջ 15-20 հատ տուն ունեն:
30 տարի գյուղում հաստատվել է ռազմական, ֆաշիստական դիկտատուրա՝ երկու արյունարբու ախպերներով: Հենց էս շենքում ազատամարտիկին շան վանդակի մեջ են պահել»,-ասաց նա:
Գյուղացիները վճռական են տրամադրված եւ համոզված են, որ հասնելու են գյուղապետի հրաժարականին. «Մենք չենք մտածում, որ հրաժարական չի տա: Մենք նաեւ քայլերթ, ավտոերթեր էլ ենք անում, փակում ենք գյուղի ճանապարհները:
Դիտարկմանը, որ օրինակ Ուրցաձորում էլ պահանջեցին գյուղապետի հրաժարականը, բայց ընտրություններչում հրաժարական տված գյուղապետը հաղթեց, արշալույցիները արձագանքեցին. «Ուրցաձորում մարդը վստահ էր իր վրա, հրաժարականը տվեց ու էլի հաղթեց ընտրություններում: Կխնդրենք Ուրցաձորի գյուղապետին չհամեմատեն Զարզանդ Գրիգորյանի հետ: Էդ մարդը իր կամքով հրաժարական տվեց ու ապացուցեց, որ ժողովրդի վստահությունն ունի»:
Հարցին, թե կա՞ այլ թեկնածու, որին գյուղացիները պաշտպանում են, բողոքող երիտասարդներից մեկը պատասխանեց. «Բոլորս էլ այստեղ թեկնածուներ ենք, բացի իրենից»:
***
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանիի հրաժարականը պահանջող ցուցարարները քիչ առաջ մեքենաների ազդանշաններով ժամանեցին գյուղի խանութներից մեկի մոտ, որտեղ ըստ նրանց, թաքնվում է  Զարզանդ Գրիգորյանը:
Նրանք բղավում են՝ «Զարզանդ, դուրս արի», ««Զարզանդ, վախկոտ», սակայն գյուղապետը չի արձագանքում եւ հայտնի չէ, նա խանութում է, թե ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր