Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

27 հուն 2018 19:45

Կառավարությունը կմերժի «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությունը

Կառավարությունը պատրաստվում է մերժել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ oրենքում։
Պատգամավորներն առաջարկում են սահմանել «առևտրային ցանց» հասկացությունը` ընդհանուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը, նաև սահմանել, որ առևտրի օբյեկտներում մանրածախ առևտուր չեն կարող իրականացնել ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, առևտրային ցանցում մանրածախ առևտրի իրականացումը դադարեցվում է շաբաթ և կիրակի օրերին ժամը 20:00-ից մինչև ժամը 22:00-ն ընկած ժամանակահատվածը:
Որպես հիմնավորում՝ նշվում է, որ վերջին տարիներին մանրածախ առևտրի շրջանառության մեջ անշեղորեն աճել է խոշոր խանութների տեսակարար կշիռը՝ կազմելով ավելի քան 60 %, դրան զուգահեռ՝ անընդհատ կրճատվում է փոքր առևտրի օբյեկտների թիվը՝ նպաստելով առևտրի շրջանառության կենտրոնացմանը խոշոր խանութների ձեռքում, և օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող հազարավոր փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման, աշխատատեղերի պահպանման և առողջ մրցակցային հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությամբ:
Գործադիրն ընդունելի է համարում տնտեսվարող սուբյեկտների հա­մար մրցակ­ցային հավասար պայման­նե­րի, ինչ­պես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակ­ցության գաղափարները, սակայն գտնում է, որ նախա­գծում առկա են որոշ կարգա­վորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայ­ման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն, մասնավորապես՝ «առևտրային ցանց» հասկացությունն արդեն տրված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մա­սին» օրենքով, կամ հստակեցման կարիք ունի, թե ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրա­վա­բա­նական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց արգելվելու է առևտրի օբյեկտներում մանրածախ առևտուր իրականացնել, դրանք ներմուծման գործառնություններ և մանրածախ առևտուր իրականացնող անձի՞նք են, արտադրող և մեծածախ առևտուր իրականացնո՞ղ, թե՞ արտադրող և մանրածախ առևտուր իրականացնող անձինք, և այլն:
Կառավարությունը գտնում է, որ նախագիծը նման տես­քով ընդունելի չէ, և նախագծի հեղինակներին առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նա­խագծի հետագա քննարկումից և համագործակցել ՀՀ կա­ռա­վարության հետ՝ մշակվելիք նախագծի շրջանակներում առկա խնդիրներին համակար­գա­յին լու­ծում­ներ տալու և տնտեսվարողների համար անհարկի խոչընդոտներ չառաջացնելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր