17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

28 հուն 2018 17:40

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը կրկին արտոնություն ստացավ

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը կրկին արտոնություն ստացավ   Կառավարության այսօրվա նիստում եւս մեկ անգամ արտոնություն տրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «ՎԱԲԱ» ընկերությանը: Նախ հիշեցնենք, որ նման արտոնություն «ՎԱԲԱ» ընկերությունը ստացել էր նաեւ կառավարության նախորդ նիստում: Իսկ այսօրվա նիստում տրվելիք արտոնությունը վերաբերում է մաքսատուրքերին:
Մասնավորապես, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ի դեպ, իսկ պատկերացնո՞ւմ էիք՝ ՀՀԿ իշխանության օրոք ընդդիմադիր որեւէ մեկը բիզնես ունենար, ավելին՝ կառավարությունն էլ արտոնություններ տար: Իհարկե, ո՛չ: Իսկ հիմա ՀՀԿ-ն իրեն ընդդիմադիր է հռչակել, բայց օգտվում է արտոնություններից: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր