Հուլիսի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար       ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»    

09 հուլ 2026 08:27

ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»

ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

Մեր տեղեկություններով, ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ ավտարիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում։

Նախապես ճշգրտումներ է արել, որպեսզի հետո խոշոր գումար Հայաստանից ԱՄՆ տեղափոխի, ապա մաֆիայի օգնությամբ այդ գումարներն օրինականացնեն, ինչն էլ, իրավական լեզվով ասած` փողերի լվացում է նշանակում։ Սովորաբար «հայկական մաֆիան» նման «լվացքի» միջոցով օրինականացնում է նարկոտիկի վաճառքից գոյացած միջոցները, բայց այս պարագայում ամերիկյան հանցավոր հայ շրջանակին հայտնի չէ փողերի ծագման աղբյուրը:

Տեղեկատվությունը մեզ փոխանցած անձը խոստացավ գործարքն ավելի որոշակիանալու դեպքում լրացուցիչ մանրամասներ հաղորդել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր