«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

29 հուն 2018 15:53

Նախատեսվում է բացել նոր խոշոր լողափ` 9 հա մակերեսով. Տեսանյութ

Նախատեսվում է բացել նոր խոշոր լողափ` 9 հա մակերեսով. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը խոսեց Սևանա լճում լողաշրջանի մեկնարկի, հանրային լողափերի բացման մասին:
Աշոտ Ավալյանն ասաց, որ հանրային լողափերի սեզոնի պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 1-ին.  «Այսօր Սևանա լճում 11 հանրային լողափ է գործում, որոնցից երեքը ծառայությունների մատուցմամբ մնացած ութ լողափերում պարզապես հարթեցված ավազ է և մարդիկ կարող են անվճար օգտվել այնտեղից: Նախատեսվում է բացել նոր խոշոր լողափ` 9 հա մակերեսով, որտեղ կարող են լինել թենիսի կորտեր, ֆուտբոլի խաղադաշտ, լողավազան, որի առաջնային հարցերի համար մոտ 100 միլիոն դրամ է հարկավոր, որն էլ հիմնական խնդիրն է»,- նշեց Աշոտ Ավալյանը: 
Աշոտ Ավալյանի խոսքով` այս տարի նույնպես Սևանի լողափերում հանգստացողների մեծ հոսք է ակնկալվում. «Ամենայն հավանականությամբ, սեզոնային այցելությունների ռեկորդ կսահմանվի։ Դրան նպաստում է, առաջին հերթին, օդի բարձր ջերմաստիճանը։ Նախորդ տարի միայն 11 հանրային լողափում 200 հազար այցելու է գրանցվել։ Այսպիսի ցուցանիշ մենք դեռ չէինք ունեցել», — ասաց Ավալյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր