Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

05 հուլ 2018 12:18

Մինգեչաուրի ՀԷԿ-ն ընդամենը մեկ վայրկայանում ծնկի բերեց Ալիևին և ցույց տվեց, որ Ադրբեջանը շատ խոցելի է

Մինգեչաուրի ՀԷԿ-ն ընդամենը մեկ վայրկայանում  ծնկի բերեց Ալիևին և ցույց տվեց, որ Ադրբեջանը շատ խոցելի էՀուլիսի 2-ի լույս 3-ի գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած էներգետիկ տեխնոգեն մեծ աղետը,որի հետևանքով Իլհամ բաբայի սույթանատը մի քանի ժամով ամբողջությամբ հայտնվեց խավարի մեջ մեծ մտածելու տեղիք է տվել մեր արևելյան հարևանների ղեկավարին…Չնայած այն հանգամանքին,որ ալիևյան ԶԼՄ-ները փորձում են այս օրերին հանգստացնել հասարակությանը և մեղմել առաջին օրվա տագնապի հետևանքները հասարակության մոտ,ինչպես նաև համոզել ժողովրդին,որ երկրի բոլոր շրջաններում էներգամատակարարումը վերականգնաված է,իրականությունը ավելի դաժան է…Նախ,ազերիները շատ լավ հասկացան,որ միլիարդավոր դոլարներ զենքի և զինամթերքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ վայրկայանում կարելի է ծնկի բերել,իսկ այդ գնված զենքն էլ վերածել երկաթե ջարդոնի,եթե շարքից հանես Մինգեչաուրի ՀԵԿ-ը,որն ինչպես պարզվում է մատակարարում է Ադրբեջանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 100 տոկոսը…Երկրորդը,մինչև հիմա Ազերէներջիին չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել էլետրաէներգիայի մատակարարումը երկրի ողջ տարածքում…Միայն հուլիսի 3-ի ցերեկը Բաքվի մետրոպոլիտենում կրկին էներգիայի անջատման պատճառով արգելափակվել էր 30 հազար ուղևոր…
Ատեղի առաջին իսկ օրվանից անմբանական ակտիվություն է ցուցաբերում Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը….Վերջինս հուլիսի 4-ին իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ կատաղության տարրեր է ցուցաբերել և տարրաական հարձակվել է Ազերէնեջիի տնօրեն Փիրվերդիևի և Առողջապահության նախարար Շիրալիևի վրա՝վերջիններիս մեղադրելով անգործության մեջ…
Այս ամենը շատ վատ պատրաստված թատերական ներկայացում էր,որի շնորհիվ Ալիևը հասարակությանը փորձում է ապացուցել,որ իր մեղավորությունը երկրի էներգետիկ կոլապսի մեջ չկա…Այնինչ,հենց Իլհամ բաբան է մեղավոր այս ամենի մեջ…Միայն պրիմիտիվ հիմարը կարող է մտածել,որ երկրի էներգամատակարարման պահանջարկի 100 տոկոսը ապահովող ՀԷԿ-ը երբևէ խնդիրներ չի ունենալու և չպատրաստվել ֆորս մաժորային իրավիճակներին…Բացի այդ,նաև պարզվում է,որ երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբեկտները,ինչպես նաև հիվանդանոցները գեներատորներով ապահոված չեն եղել…
Ըստ ընդդիմադիր ազերիական ԶԼՄ-ների հոսանքազրկված են եղել նաև հայ-ադրբեջանական շփման գոտում գտնվող զորամասերը ևս,չնայած նրան,որ Զաքիր Հասանովի գերատեսչությունը հերքում է այդ լուրերը…
Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած տեխնոգեն աղետը ցույց տվեց,որ Ադրբեջանը շատ խոցելի է,իսկ այդ նույն ՀԷԿ-ն էլ Ալիևի աքիլեսյան գարշապարն է,որից անպայման օգտվելու ենք մենք՝հայերս,եթե նույն Իլհամ Ալիևը հանդգնի կրկին պատերազմ սանձազերծել Արցախի դեմ…
Իլհամ Ալիևը շատ լավ հասկացավ,որ իր վերջին շոուներից մեկը՝Ադրբեջանի բանակի 100-ամյակին նվիրված ռազմական շքերթից հետո տեղի ունեցած էներգետիկ աղետն ուղղակի զրոյացրեց այդ շքերթի նշանակությունը երկրի ներսում…Սեփական երեսը փրկելու և սեփական սխալների պատասխանատվությունից խուսափելու նպատակով,ինչպես շատ բռնապետեր,այնպես էլ Ալիևը,քավության նոխազների է գտնելու և ցուցադրաբար պատժելու է նրանց,որ սոցիում-ամբոխը բավարարված մնա…Որքան կարելի է կռահել,խիստ կպատժվի Ազերէներջիի տնօրեն Էթիբար Փիրվերդիևը, Առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը և այլք…
Հ.Գ.Վերջին տեղեկությունների համաձայն մինչև հիմա Ադրբեջանին էլեկտրաէներգիա են մատակարարում Ռուսաստանը և Վրաստանը՝Իլհամ Ալիևի խարխլված "էներգետիկ” վարկանիշը գետնով մեկ չտալու համար…Այսինքն,Մինգեչաուրի ՀԷԿ-ը դեռ ամբողջության չի վերականգնվել…

Գագիկ Համբարյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր