Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

05 հուլ 2018 12:34

Պարոն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ, թույլ չտաք Ձեզ խաբեն

Պարոն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ, թույլ չտաք Ձեզ խաբենԹավշյա հեղափոխությունից հետո, արմատական փոփոխությունների է ենթարկվելու նաեւ Հարկային օրենսգիրքը, սակայն գործարարները դարձյալ անտեսվում են օրենք գրողների կողմից: Օրաթերթի միջոցով միջին գործարարներից Գ. Սիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով առավոտյան 1 բաժակ սուրճ խմելու:
«Հասկանում եմ՜ ուզածս մեծ բան է, բայց կարծում ենք արժե մեկ ժամ կորցնել՝ մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար, ի դեպ, ասելիքս անձնական խնդիր չէ»: Գործարարը գրել է, թե «Պարոն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն՝ այսօրվա համար սա է լավագույն տարբերակը: Խնդրում եմ թույլ չտաք Ձեզ խաբեն: Ինչպես ասում են՝ «Պառավը խելոք չի լինում, այլ գխովն է անցած լինում»: Գործող օրենքներով հարկատուներս պո­տենցիալ հանցագործներ ենք, եւ երբ ուզեն՝ կպատժեն մեզ: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք… ազատություն է պետք նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Ես ունեմ առաջարկների կոնկրետ փաթեթ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր