Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 հուլ 2018 12:54

Չօգտագործել «Դուխով» լոգոն,այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով

Չօգտագործել «Դուխով» լոգոն,այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներովԱյսօր Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Իմ քայլը» շարժման օրերից հայտնի դարձած «Դուխով» լոգոն չօգտագործել բուքմեյքերական ընկերությունների գովազդներում կամ պաստառներում: 
Ելույթի ընթացքում նրան նվիրեցին «Դուխով» գրությամբ գլխարկ, որն էլ ցույց տալով՝ Փաշինյանն ասաց.
«Ես այս գլխարկը դրեցի ու մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել, վերջին շրջանում, ցավոք սրտի, նկատում եմ, որ այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, ինչին սկզբունքորեն դեմ չեմ:
Բայց այն օգտագործվում է նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից: Սա ինձ շատ մտահոգում է և ես ես կոչ կանեի, որպեսզի նման նպատակներով չօգտագործվի, որովհետև առանց այդ էլ այդ բուքմեյքերական գրասենյակների, տարբեր խաղային ավտոմատների պատճառով բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»:
«Եթե կպարզվի, որ շարունակելու են օգտագործել, պետք է մտածենք, թե մեր այս սիրելի լոգոյի հետ ինչ անենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր