Խոշոր և շղթայական ավտովթար Զովունի-Երևան ավտոճանապարհին, կա վիրավոր          Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր       Կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել քանի որ համախմբված էինք ու կար Վազգեն Սարգսյանը    

05 հուլ 2018 13:22

Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է,անձեռնմխելի մարդիկ չեն լինելու. Լիսկան բացառություն չէ

Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է,անձեռնմխելի մարդիկ չեն լինելու. Լիսկան բացառություն չէՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունքի մարզում:
Գորիս քաղաքում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը դիմելով այստեղ հավաքված քաղաքացիներին, շնորհավորեց Սահմանադրության օրը և հիշատակեց՝ այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Վարչապետի խոսքով՝ այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
« ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան:
Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարությանն արձագանքեց Գորիսի հրապարակում հավաքված քաղաքացիներից մեկը, հետաքրքրվելով՝ արդյո՞ք այդ ամենը Սուրիկ Խաչատրյանին(Լիսկային) վերաբերում է, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.« բոլորի՜ն, բոլորի՜ն է դա վերաբերում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր