17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

05 հուլ 2018 14:33

Դեռ վաղ է ֆինիշը տեսնելու համար.ինչու է Մանվել Գրիգորյանի անունը դուրս մնացել Մարտի 1-Ի գործից

Դեռ վաղ է ֆինիշը տեսնելու համար.ինչու է Մանվել Գրիգորյանի անունը դուրս մնացել Մարտի 1-Ի գործից«Մենք 10 տարի շարունակ կրկնում էինք, որ Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում, այդպես էլ եղավ։ Իշխանությունը փոխվեց և մենք իրական բացահայտման ենք ականատես լինում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բելգիայում գտնվող Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։
Տիկին Ալլան երեկ աշխատանքի է եղել, երբ ամուսինը զանգել և տեղեկացրել է վերջին լուրերը՝ կապված Մարտի 1-ի գործի հետ։ «Հեղափոխությունից հետո ամեն օր լրահոսը թարմացնելուց այս լուրերին էի սպասում։ Վերջին օրերին արդեն անհամբեր էի դարձել։ Հիմա երբ կարդացի Միքայել Հարությունյանի, Քոչարյանի մասին, ուրախությունից տեղս չեմ գտնում։ Մանավանդ որ Հայաստանում չեմ։ Կուզենայի այդտեղ լինել, կիսել ուրախությունս ժողովրդիս հետ, երբ Քոչարյանը վկայից կդառնա մեղադրյալ»,- ասաց տիկին Ալլան։ Մեր զրուցակցի խոսքերով՝ մեղադրյալների շրջանակը այսքանով չպետք է սահմանափակվի։ Որպես մեղադրյալ պետք է ներգրավվեն Հայկ Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, Վահագն Հարությունյանը, որը քննչական խմբի ղեկավարն էր, անպայման պետք է կանչվի հարցաքննության և պատասխանատվության ենթարկվի գործը դիտավորյալ սխալ ուղղությամբ տանելու համար։ «Մեղավորների շրջանակները շատ-շատ մեծ են։ Հրաման տվողից մինչև կրակող։ Եվ հիմա ես այևս ոչ մի կասկած չունեմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է։ Էլ ով, եթե ոչ Նիկոլը պետք է բացահայտի Մարտի 1-ի գործը, որն այդ օրերին եղել է ժողովրդի կողքին»,- եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։
Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդանյանը չի շտապում ուրախանալ։ «Դեռ վաղ է ֆինիշը տեսնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. «Էն ժամանակ մի 50 տոկոսով համոզված կլինեմ, որ գործը բացահայտվել է, եթե երեք նախագահները, Աղվան Հովսեփյանը, Միքայել Հարությունյանը և մյուս մեղավորները ձերբակալված լինեն։ Այ էդ ժամանակ նոր կհավատամ»,-ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանին ևս պետք է ձերբակալե՞ն և ինչի համար, տիկին Ջեմման պատասխանեց. «Չէ, թող չձերբակալեն, թող հարցաքննեն։ Հարցաքննեն, որ պարզվի, թե ինչու իրար չհասկացան, ինչու բանը հասավ կրակոցներին, ինչու մեր տան կռվով սկսեցին միջազգային կառույցները զբաղվել։ Եվ վերջապես ինչու 10 տարի ձգվեց այս գործի բացահայտումը
Ի դեպ, Ջեմմա Վարդանյանը օրերս կանչվել է հարցաքննության։ Գնացել է, բայց ոչինչ չի ասել, հորդորել է մեղավորներին կանչել հարցաքննության։ Օրինակ՝ ինչու է Մանվել Գրիգորյանի անունը դուրս մնացել այս գործից, այն պարագայում, երբ նա էլ է խառը Մարտի 1-ի գործին ու դա պետք է պարտադիր դառնա քննության առարկա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր