Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

05 հուլ 2018 17:23

Դուք խոսում եք «պուճուրիկ» կուսակցություններից, այնինչ 7-8 տոկոսանոց ուժը փլուզեց ձեր իշխանությունը. Բագրատյան

«Ելք» դաշինքն առաջարկում է ընտրությունների ժամանակ տեսախցիկներով կահավորել եւ տեղամասային եւ տարածքային ընտրական հանձնաժողովները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխություններից հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ նկատելով, որ նախկինում տեսակցիկներ կային միայն տեղամասային հանձնաժողովներում:
ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն աֆռաջարկեց նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված 1200 տեսակցիկները, որոնք հետո բաշխվել են տարբեր պետական կառույցների միջեւ, կարելի է հետ հավաքել, բացառությամբ ՊՆ-ի:
ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ ընտրությունները լավ առիթ են ամեն անգամ տեսախցիկներ գնել եւ ընտրություններից հետո դրանք փոխանցել այն կառույցներին, որոնք դրա կարիքն ունեն, հատկապես, որ տեսախցիկներն այնքան էլ թանկ չեն»:
«Ելք» դաշինքն առաջարկում է նաեւ խստացնել պատիժը ընտրակեղծիքների համար, նաեւ մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմը՝ համապատասխանաբար կուսակցությունների համար սահմանելով 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս: «Այս նվազումն այնքան չէ, որ ԱԺ կարողանան անցնել հանրային վստահություն չունեցող ուժերը, մյուս կողմից մենք խնդիր ունենք ԱԺ-ում ապահովել բազմակարծություն»:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ իմաստ ունի նվազեցնել շեմը, երբ ունենք կարծրացած քաղաքական համակարգ եւ իմաստ ունի ֆրագմենտացիա մտցնել համակարգում. «Այնպես չստացվի նաեւ, որ կոալիցիա են կազմում 7-8-10 քաղաքական պուճուրիկ ուժեր, որովհետեւ այդպիսի ուժերի կողմից որոշման հանգելն ավելի դժվար է, քան ենթադրենք դա լինեի երեք ուժ: Մեր մարտահրավերն է՝ ձեւավորել պատշաճ քաղաքական մշակույթ, կայացած կուսակցություններ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն»:
«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կարեւոր խնդիր է քաղաքական մրցակցություն ապահովելը. «Դուք խոսում ենք մեծ ու փոքր կուսակցություններից, այնինչ մեր իրականությունը քանդեց ձեր տեսությունը, երբ 7-8 տոկոս ձայն ունեցող կուսակցությունը փլուզեց ձեր իշխանությունը: Նշանակում է՝ քանակով չի, այլ որակով եւ գաղափարներով է: Ես առաջարկում եմ լրջորեն քննարկել շեմը էլ ավելի նվազեցնելու տարբերակը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյան էլ նշեց, որ եթե շեմը բարձր է, փոշիացվող ձայները շատ են. «Դա նշանակում է ինչ-որ մեկի ձայնը գնացել մեկ ուրիշի մանդատն է ավելացրել: Մենք ունեցել ենք վիճակ, երբ ձայների 25 տոկոս փոշիացում է եղել: Դրա համար անցողիկ շեմը նվազեցնելը ճիշտ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր