Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

05 հուլ 2018 20:40

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության հետ կապված խախտումներ կան. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցի վերջին կանգառը Քաջարան քաղաքն էր: Այնտեղ, ինչպես մյուս քաղաքներում, վարչապետին գրկաբաց դիմավորեցին:
Բնակիչների հետ հարց ու պատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը խնդրեց ներկայացնել, թե արդյունաբերական հսկա համարվող քաղաքում որո՞նք են հիմնական խնդիրները: Նա նաեւ նշեց, որ ճանապարհների անբարեկարգ վիճակը ինքն էլ է տեսել Քաջարան գնալիս, սողանքների մասին տեղյակ է, սակայն նույն պահին պատասխանել չի կարող:
Քաղաքացիներից մեկը, ով խոսեց Քաջարանի թիվ 2 դպրոցի անունից, նշեց, որ ժամանակին եղել են ճամբարներ, որոնք հյուրընկալել են հազարավոր երեխաների ու իրենք խնդրում են միջամտել, միջնորդել՝ երեխաների ճամբարը վերակագնելու համար, քանի որ դպրոցահասակ երեխաները հանգիստը կազմակերպելու հնարավորություն չունեն:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կարելի է բակային ճամբարներ ստեղծել, մարզական ճամբարներ, արշավային ճամբարներ ստեղծել, քանի որ  քաղաքացիների նշած ճամբարների շինարարությունը, նորից սկսվող աշխատանքը բավական ժամանակատար ու ծախսատար է լինելու, բայց կարելի է այլընտրանքային լուծումներ գտնել. «Ձեր ասածը կընդունենք ի գիտություն, բայց դա չի նշանակում, որ պետք է մինչեւ այս չկազմակերպել երեխաներ հանգիստը»,-ասել է նա:
Քաջարանի գործարանի աշխատակիցներից մեկը խնդիր ուներ աշխատանքի տեղավորման հետ կապված, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի պատրաստվում միջնորդել այսինչ մարդուն աշխատանքի ընդունելու կամ այնինչ մարդուն աշխատանքից ազատելու համար:
Վարչապետը խոսեց նաեւ նամակների մասին, որոնք հասցեագրվում են իրեն ու կառավարությանը: Նա խնդրեց համբերատար լինել, ուղարկել նամակը, որը թեեւ ուշ է գտնում պատասխանը, սակայն անպայման գտնում է: Նամակը մակագրվում է, ու կառավարության կայքի միջոցով հնարավոր է հետեւել այդ նամակին: Կառավարության աշխատակազմում նամակների վերահսկման բաժնի աշխատակիցները կրկնապատկվել են: Նամակների թվի մասին պատկերացում կազմելու համար Ն. Փաշինյանը որպես օրինակ նշեց իր ֆեյսբուքյան էջը, որին ամեն վայրկյանը մեկ 1 նամակ է գալիս ու ստիպված են եղել հատուկ աշխատող վարձել՝ այդ նամակները համակարգելու համար:
Հարց հնչեց Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության մասին, որին ի պատասխան, վարչապետը հայտնեց, որ երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրված այս թեմայով, քանի որ շինարարական բազմաթիվ խախտումներ կան, անհասկանալի հարցեր՝ շինարարության ընթացքի հետ կապված ու անպայման կքննարկվի հետագա շինարարության որակի խնդիրը: Վարչապետի խոսքերով, այն, որ նշվում է՝ ճանապարհ է կառուցվում կամ կառուցվել, խիստ կասկածելի է:
Հարցերից նախավերջինը գյուղերից մեկի ոռոգման ու խմելու ջրի խնդրի մասին էր: Ըստ հարցատուի՝ խմելու ջուր չունի ամբողջ մի գյուղ, իսկ հաջորդ հարցը Քաջարանի վետերանների համար որեւէ սենյակ չլինելու մասին էր: Վարչապետը խոստացավ, որ խնդիրները մարզի մակարդակով լուծումներ կգտնեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր